Մեդվեդև. ՌԴ-ն չի պլանավորում ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ ստեղծել
«Ռուսաստանը չի պլանավորում ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ սահմանել»,- հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայտնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
«Մենք դեռ չենք պատրաստվում վիզային ռեժիմ սահմանել: Բայց ցանկանում ենք հասնել այն բանին, որ սահմանով կատարվող մուտքերը լինեն քաղաքակիրթ»,-նշել է Մեդվեդևը՝ միաժամանակ ավելացնելով, որ ներգաղթյալների՝ իրենց երկրների անձնագրերով ՌԴ մուտք գործելը շուտով կփոխվի:
Խսելով ԱՊՀ երկրներից ժամանող ներգաղթյալների մասին՝ Մեդվեդևը ընդգծել է, որ մուտքի համար վերջիններս արդեն պետք է ունենան արտասահմանյան անձնագրեր և բժշկական ապահովագրություն:
«Ինչ-որ թղթերով մուտքը նույնպես ընդունելի չէ: Եթե մենք զարգանում ենք այլ ուղիով, ապա բարի եղեք ներկայացնել արտասահմանյան անձնագրեր»,- նշել է ՌԴ վարչապետը: Նա միաժամանակ պարտադիր է համարել սահմանված պաշտոնական բոլոր դրույթների կատարումը:
Մեդվեդևը տեսակետ է հայտնել նաև, որ Ռուսաստանը չի կարող անտեսել հավելյալ աշխատուժի պահանջարկը, սակայն ըստ նրա, խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսին պետք է լինեն այդ հոսքերը:
«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Բայց միևնույն ժամանակ մեզ պետք են նաև այնպիսի մարդիկ, ովքեր շինարարություն կամ նվազ որակավորում պահանջող այլ աշխատանքներ են իրականացնում»,- նշել է ՌԴ վարչապետը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ ներգաղթյալները պետք է օրինական հիմքերով մուտք գործեն Ռուսաստան, ինտեգրվեն հասարակությանը և ռուսերեն խոսեն: Ըստ Մեդվեդևի՝ ներգաղթյալներին այլընրանք գտնելը հնարավոր չէ, քանի որ ռուսները չեն ցանկանում իրականացնել այն աշխատանքները, որոնք ներգաղթյալներն են կատարում:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան