Կ. Քոչարյան. Որտեղի՞ց գիտեք, ժողովուրդը ինչ է ուզում (Տեսանյութ)
«Ուկրիանայում մի ստվար զանգված ուզում էր ասոցացման համաձայնագիրը, և ոտքի կանգնեց, Հայաստանում պայքարեցին 200 կամ 400 հոգի, այն ինչ-որ ես տեսել եմ»:
Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ավելացնելով, որ չի կարող Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու կամ ՄՄ մտնելու վերաբերյալ հասարակության իրական տրամադրությունների մասին խոսել, քանի որ ձեռքի տակ չունի որևէ սոցհարցման տվյալներ:
«Ես օդից չեմ կարող ասել, ժողովուրդը սա էր ուզում, կամ այն էր ուզում: Կան քաղաքական գործիչներ, որ ասում են, թե ժողովուրդը սա էր ուզում: Որտեղի՞ց գիտեք, ժողովուրդը ինչ է ուզում, ինձ շատ հետաքրքիր է»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում: