Լեհաստանում աղջկան տուգանել են ապօրինի երեկույթ կազմակերպելու համար
Լեհական դատարանը տուգանել է մի աղջկա, որը «Ֆեյսբուքով» երեկույթի է հրավիրել 20 հազար մարդու: Այս մասին գրել է «Ռիա Նովոստ»-ին՝ հղում անելով «Ասոշիեյթիդ պրեսս»-ին: Դեպքը տեղի է ունեցել Կրակովից հարավ գտնվող փոքրիկ քաղաքում: Ապրիլին քաղաքի բնակչուհին սոցիալական ցանցի միջոցով 20 հազար մարդու հրավիրել է երեկույթի: Երեկույթը կազմակերպվել է բացօթյա, լեռնային տեղանքում:
Դատարանի տվյալներով, որոշ հյուրեր իրենց կոպիտ են պահել, կռիվ հրահրել: Բացի այդ տղամարդկանցից մեկը տուժել է՝ ընկնելով ժայռից: Դատարանը որոշել է, որ աղջիկը չի կարողացել ապահովել անվտանգության պատշաճ մակարդակ և տուգանել է նրան 2,4 հազար զլոտի կամ 785 դոլար՝ ապօրինի զանգվածային միջոցառում կազմակերպելու համար: