ՀՀ ԱԳՆ-ն մառազմները չի մեկնաբանում
«Արտգործնախարարությունը մառազմները չի մեկնաբանում»,- ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ի պատասխան «Ազատության» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կմեկանաբանեք Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովի հայտարարությունը, որ Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, «մինչև այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այս մասին նա ասել է «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում: Նրա խոսքով, Հայաստանի՝ «որպես Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները օկուպացրած երկրի», մուտքը որևէ միություն կամ միավորում հակասում է միջազգային իրավունքին:
Հակառակ դեպքում, ըստ Հասանովի, որևէ միության անդամակցելու պահին «Հայաստանի տարածքը և սահմանները հակասության մեջ են մտնում միջազգային իրավարարության հետ՝ ի հաշիվ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման»:
«Այդ պետությունը պետք է կա՛մ պաշտոնապես ճանաչի օկուպացված տարածքների նկատմամբ հավակնությունները, և կառույցները, որոնցում այն ընդգրկված է, պետք է ընդունեն դա, կա՛մ էլ պետք է վերադարձնի այդ հողերը և ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված տարածքներով դառնա նոր միությունների անդամ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան