Ոգեկոչման արարողություն` Լուսինե Զաքարյանի «դեռ փակ բնակարանի լուսամուտների տակ»
Այսօր հայ երգչուհի (սոպրանո), Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքրայանի մահվան օրն է. երգչուհին մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992թ դեկտեմբերի 30-ին, աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
«Lusine Zakaryan Լուսինե Զաքարյան» ֆեյսբուքյան նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն. «Սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 30-ին, մեծն երգչուհու մահվան օրը , հրավիրում ենք ձեզ ոգեկոչման արարողությանը ։ Միացեք մեզ Եզնիկ Կողբացու 42 , Լուսինե Զաքարյանի ,ավա՜ղ, դեռ փակ բնակարանի լուսամուտների տակ...Սպասում ենք ձեզ։ Շնորհակալություն»:
Լ. Զաքարյանը նվել է 1937 թ. Ջավախքում: Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երևան տեղափոխվելուց հետո Լ. Զաքարյանը սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ռուսախոս երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին` Հրանտ Գևորգյանին, խնդրում է թույլ տալ իրեն երգել մայր տաճարի Երգչախմբում: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմում է Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բայց Վեհափառի պատասխանը բացասական է լինում: Այնուամենայնիվ Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրում է, որպեսզի Լուսինեն կարողանա այն սովորել: Երգչուհու առաջին ելույթը Մայր տաճարում մեծ անակնկալ է լինում Կաթողիկոսի համար: Հիացած նորահայտ երգչուհու տաղանդով նա պատվիրում է անմիջապես գրանցել Լուսինեին երգչախմբում, որտեղ նա սպասավորեց իր ողջ կյանքի ընթացքում: «Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- եչգչուհու մասին ասել է Վազգեն Առաջինը: Լուսինեն, նախ ուսուցչի, այնուհետև ամուսնու՝ Խ.Պալյանի ջանքերով սովորում է հայերեն և գրաբար, և նվիրում հայ հոգևոր երաժշտությանը: Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացնում է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
Նախորդող հրապարակում`
«Մշակույթի նախարարությունը ստում է»... Լ. Զաքարյանի բնակարանը շարունակում է մնալ կիսավեր ու փոշոտ
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը