Կոկո Շանելի մահվան օրն է
1971թ-ին այս օրը մահացել է Կոկո Շանելը` հավերժ մադմուազելն ու աշխարհի ամենահայտնի նորաձևության տան-կայսրության հիմնադիրը: Կոկոյի ժառանգությունն իսկապես ահռելի է, ու մինչ օրս էլ CHANEL ապրանքանիշն ընկալվում է իբրև բարձրաճաշակ մարդկանց թիվ մեկ ընտրություն, բայց Կոկոն հայտնի էր նաև իր սուր լեզվով: Այնպես որ մադմուազելի արտահայտությունները ժամանակի ընթացքում դարձել են ուղղակի աֆորիզմներ:
• Որքան տարիքով է կինը, այնքան կարճ է նրա շրջազգեստն ու բարձր կրունկները:
• Ես խմում եմ շամպայն երկու առիթով` երբ սիրահարված եմ և երբ սիրահարված չեմ:
• Աքսեսուարներ ընտրելիս հանեք այն, ինչ վերցրել եք վերջինը:
• Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին, որովհետև ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:
• Դուք այլևս չեք ունենա երկրորդ շանսն առաջին տպավորություն գործելու համար:
• Որպեսզի դառնաս անփոխարինելի, պետք է անընդհատ փոփոխվես:
• Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե կինը գեղեցիկ չէ 30 տարեկանում, ապա նա նաև հիմար է:
• Կնոջ լավագույն ու նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է:
• Ինչ ուզում ես ասա` կինը տղամարդու կյանքում լինում է միայն մեկը, մնացած բոլորը նրա ստվերներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ