Համբարյան. Կոնգրեսը պետք է կասեցնի Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը
«Ադրբեջանի վերջին ճակատագրական հարձակումը շփման գծում, ցավալիորեն և խորապես, ընդգծում է միջազգային հանրության կողմից Կովկասում պատերազմ վերսկսելու Բաքվի արշավը հիմնավորապես չդիմակայելու կամ չհակազդելու պատճառով տված մարդկային կորուստների գինը: Սա պետք է առնվազն ահազանգ հանդիսանա այստեղ` Վաշինգտոնում, որ Կոնգրեսը կասեցնի Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը Արամ Համբարյանը` անդրադառնալով 20-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի` «կյանքը իր ազգին նվիրաբերլուն»:
Համբարյանը նշել է, որ դա կանխարգելեց ադրբեջանական բանակի ներխուժումը Արցախ ու զինակից ընկերներին բավարար ժամանակ ընձեռեց` կասեցնելու հակառակորդի ռազամական օպերացիան:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը»-հայտարարել էր ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Նախորդիվ`
Ջ. Ուորլիք. Միջադեպը բացասական ազդեցություն կունենա գործընթացի վրա