Ֆրիսկեն հրաժարվել է վիրահատությունից
Ռուսական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Ժաննա Ֆրիսկեն, որ այս պահին Նյու-Յորքի կլինիկաներից մեկում բուժում է ստանում, ավելի վաղ հրաժարվել է վիրահատությունից:
Երգչուհու հայրը տեղեկացրել է, թե մոսկովյան ոչ մի բժիշկ երաշխիք չի տվել, որ նա ողջ կմնա վիրահատությունից հետո, այդ իսկ պատճառով Ֆրիսկեն որոշում է կայացրել պայքարել քաղցկեղի դեմ ավելի մեղմ տարբերակով և մեկնել է Նյու-Յորք: Այժմ նա քիմիաթերափիայի կուրս է անցնում: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հայրը պատմել է նաև , որ հիվանդության մասին ընտանիքն իմացել է հունիսին, Ժաննայի առաջնեկի ծնունդից երկու ամիս անց, երբ Ֆրիսկեի մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել: Իսկ տևական ժամանակ այդ մասին չի հրապարակվել, քանի որ Ժաննան չէր ուզում, որ ինչ-որ մեկը մտածեր, թե նա հիվանդության հաշվին ինչ-որ բանի է ուզում հասնել:
Մինչդեռ ամերիկացի բժիշկները դրական կանխատեսումներ անում են, ավելին` գտնում են, թե Ֆրիսկեն իսկապես կարող է բուժվել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր