ԱՄՆ-ն հնարավոր է կորցնի գիտության համար ծախսեր անողի առաջատար դիրքը
ԱՄՆ-ում անհանգստացած են. առաջիկայում երկիրը հնարավոր է կորցնի ընդհանուր գիտության համար ծախսեր անողի առաջատարի դիրքը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի` լիդերի դիրքից զրկվելու պատճառը աճն է զարգացող տնտեսություններում և հատկապես Չինաստանում: Նման եզրահանգման են եկել հենց նահանգներում:
«Գիտության և տեխնիկայի ցուցանիշներ» զեկույցում խոսվում է գիտության աշխարհում ամերիկյան մասնաբաժնի նվազման մասին, որի մեջ մտնում է նախագահի կողմից նշանակված 25 մարդ:
Ըստ զեկույցի տվյալների, չնայած նրան, որ ԱՄՆ-ում հետազոտություններն ու զարգացումն առնվազն երկու անգամ բարձր է ցանկացած երկրից, սակայն նրանց ծախսերի մասնաբաժինն ակնհայտորեն նվազել է վերջին տասը տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան