Արթուր Բաղդասարյան. Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: Հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից:
«Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»:
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորել է երկու երկրների միջև անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Ջոու Լին նաև նշել է. «Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:
Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձենլ են նաև տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը քննարկել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց