Հասարակություն 15:52 21/02/2014

«Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն». Պարույր Սևակ

Գրականագետ Հովիկ Չարխչյանը Մայրենիի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Պարույր Սևակի հոդվածը՝ ցույց տալով, թե ինչպես է պայքարել գրողը Հայոց լեզվի վատ դասագրքի դեմ.

«Հայերենի անաղարտության պահպանման և զարգացման գործում Պարույր Սևակի նախանձախնդիր ու հետևողական վերաբերմունքը ոչ միայն արտահայտվել է նրա ստեղծագործություններում և հրապարակային ելույթներում, այլև շատ անգամներ գործնական դրսևորումներ է ունեցել: Այս իմաստով հիշատակման է արժանի կեսդարյա վաղեմություն ունեցող մի դրվագ, որի մասին այսօր քչերն են հիշում, թեև ժամանակին այն լայն արձագանք գտավ: Խոսքը բանաստեղծի ընդվզումն էր հայոց լեզվի դպրոցական մի դասագրքի դեմ: Այդ առիթով Սևակը հրապարակեց «Արժեքավո՞ր, թե՞ խոտելի դասագիրք» վերնագրով ընդարձակ մի հոդված, որը լույս տեսավ 1964 թ. փետրվարի 7-ին:

Մեջբերենք մի քանի հատվածներ այդ հոդվածից:

Սևակը գրում էր. «…Տասնամյակներ շարունակ մեր դպրոցներում մայրենի լեզու էր դասավանդվում պրոֆ. Ա. Ղարիբյանի դասագրքով: Դասագիրքը զերծ չէր թերություններից: Գործում էր նաև «հոգեբանական ազդակը». ուսուցիչներն ու աշակերտները «հոգնել էին» բազմիցս վերամշակվող ու վերահրատարակվող միևնույն դասագրքից, ուստի բնական ու խրախուսելի էր լուսավորության մինիստրության հայտարարած մրցանակաբաշխությունը՝ հայոց լեզվի նոր ու կատարյալ դասագիրք ստեղծելու նպատակով:

Մրցանակի արժանացավ Ահարոն Գրիգորյանի հեղինակած դասագիրքը, որ և հանձնվեց 5-7-րդ դասարանների աշակերտությանը: Չուշացան նաև գրախոսությունները: «Չուշացան»-ը այն բառը չէ, որովհետև եթե դասագիրքը տպագրության է ստորագրվել 1963 թ. օգոստոսի 22-ին, ապա առաջին գրախոսությունն էլ տպարան է գնացել ոչ թե դասագրքի լույս տեսնելուց հետո, այլ… դասագրքից ընդամենը 5 օր անց: Վերնագիրն էլ՝ պերճախոս. «Արժեքավոր դասագիրք» (տես «Սովետական մանկավարժ», հմ. 9, 1963 թ., էջ 88-92):

Մասնագիտական մամուլն իր խոսքն ասաց ու պրծավ, բայց… չպրծան 5-7-րդ դասարանների աշակերտներն ու իրենց ուսուցիչները: Իսկ մեր սիրելիների սիրելի՞ն՝ մեր մայրենի՞ն: Այս մայրենին է ահա , որ չի ուզում սպասել մինչև ուսուցչական «տարեվերջի կոնֆերանս» կամ մինիստրության համապատասխան մասնաժողովի նիստ և շտապում է ասել իր խոսքը:

Ա. Գրիգորյանի դասագիրքը (որ այսուհետև պիտի կոչենք Նոր դասագիրք) բնավ էլ չի համապատասխանում այն դրվատանքներին, որոնցով լեցուն է, դիցուք, «Սովետական մանկավարժի» գրախոսությունը: Ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչները կհաստատեն թե ստացել են «հիրավի արժեքավոր մի դասագիրք՝ լեզվական բարձր ճաշակի և քերականական գիտելիքների պատշաճ մակարդակով»:

Կգտնվեն շահագրգռված մարդիկ, որոնք կաշխատեն «պնդել» ինչ-ինչ առավելություններ այս Նոր դասագրքում, բայց մենք նպատակ ունենք ցույց տալու այն աղաղակող թերություններն ու սխալները, որ ստիպում են երանությամբ հիշել Հին դասագիրքը (այսպես պիտի կոչենք Ա. Ղարիբյանի դասագիրքը)…»:

Այնուհետև հեղինակը խիստ մանրակրկիտ դիտարկում է դասագրքի բոլոր բաժինները, մատնացույց անում սխալներն ու վրիպումները, իսկ վերջում ավելացնում է. «… Բայց ինչպե՞ս չանդրադառնաս Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստրության մրցանակաբաշխության ժյուրիին (այսինքն՝ հանձնաժողովին կամ մասնաժողովին), և կամաց, շատ կամաց չհարցնես. «Այս դասագրքին մրցանակ շնորհելիս ինչո՞վ էիք զբաղված….»:

Ժյուրին կարող է պատասխանել «Սովետական դպրոց»-ի վերջին գրախոսի այն խոսքին, թե այս դասագրքի «մուտքը մեր դպրոցներ կարելի է միայն ողջունել»: Ժյուրի կարող էր պատասխանել նաև «Սովետական մանկավարժ»-ի գրախոսի խոսքով. «Ա. Գրիգորյանի «Հայոց լեզվի դասագիրքը» լավագույն նվեր է իր զարգացման նոր շրջանն ապրող սովետահայ դպրոցին»: … Եվ վերջապես, ինչպե՞ս չդիմես պրոֆ. Գուրգեն Սևակին, որի անունն էլ մեծ- մեծ տառերով զարդարում է Նոր դասագրքի անվանաթերթը:

Պրոֆ. Գ. Սևակը կարդացե՞լ է արդյոք իր խմբագրությամբ լույս տեսած այս դասագիրքը: Մենք գիտակցում ենք, որ այս հարցին պատասխանելը փոքր-ինչ ավելի է դժվար, նույնիսկ այս գրքի խմբագրումը, որովհետև եթե չի կարդացել, հապա ինչո՞ւ է ստորագրել մեծատառերով, իսկ եթե կարդացել է, ուրեմն…
Այս «ուրեմն » էլ կթողնենք պրոֆ. Գ. Սևակին ի լրացումն, իսկ մենք չենք կարող չսկսել նոր տողից և չլրացնել մեր միտքը.

Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն: Կարելի է թեթևամիտ լինել սեփական գործի, սեփական կյանքի ու գլխի հանդեպ, բայց ոչ հանրային գործի, ազգային կյանքի ու սրբության: Անպատասխանատվությունը սահման ունի, որից անց արդեն կոչվում է հանցագործություն, մի հանցագործություն, որի դատապարտման համար պետք չեն դատավոր ու դատախազ, որովհետև այս երկուսը հանդես են գալիս միասնաբար՝ Ժողովուրդ անունով և Ազգ ազգանունով…»:

Նշենք, որ այս նյութի համահեղինակն էր նաև Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Փարսադանյանը, թեև բոլորն էլ հասկանում էին, որ վաստակաշատ մանկավարժի անունը հոդվածի վերջում նշված էր սոսկ այն բանի համար, որպեսզի հարգվեր մանկավարժների տեսակետի հիշատակման հեղինակային իրավունքը և ընդգծվեր, որ Սևակը խորհրդակցել էր ոլորտը ներկայացնող մասնագետի հետ:

Հոդվածի հրապարակումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլի էջերում, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվներում: Որպես այս ամենի հանրագումար նույն տարվա ապրիլի 19-ին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությունը հրապարակեց մի հաղորդագրություն, ուր ասվում էր. «Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության կոլեգիան, լսելեով և քննարկելով մինիստրության կողմից կազմված հանձնաժողովի նախագահ պրոֆ. Էդ. Աղայանի զեկուցումը հայկական դպրոցների 5-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքի (հեղինակ՝ Ա. Գրիգորյան) մասին, նշում է, որ այդ դասագիրքն ունի լուրջ սխալներ ու թերություններ և չի համապատասխանում հայոց լեզվի ուսուցման պահանջներին:

Կոլեգիան որոշում է.
1. Գործածությունից հանել Ա. Գրիգորյանի հայոց լեզվի դասագիրքը՝ 5-7 դասարանների համար:
2. Կազմել հեղինակային կոլեկտիվ` ստեղծելու հայոց լեզվի նոր դասագիրք հայկական դպրոցների 5-7 դասարանների համար»:
Այսօր Սևակի կյանքին առնչվող այս դրվագի վերհիշումը պատահական չէր: Երկար ժամանակ է, որ մենք ճիշտ հակառակ իրողության ականատեսն ենք: Տարիներ շարունակ ուսումնական հաստատություններին են պարտադրվում թերի, անգրագետ ձեռնարկներ ու դասագրքեր, մանկավարժներն ու լեզվաբանները ահազանգում են դրանց մասին, բայց ինքս չեմ հիշում որևէ դեպք (եթե սխալվում եմ` ուղղեք), որ այդ դասագրքերից որևէ մեկը դուրս բերվի շրջանառությունից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}