ՄԱԿ. Պետք է աջակցել կողմերին հասնելու խաղաղ կարգավորման
Նյու Յորքում ՄԱԿ-ի Մշտական խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն ողջունել է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպայի ձգձգված հակամարտությունների հարցում լուծումներ գտնելու երկարատև պարտավորություններն ու առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքը:
«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Վրաստանի ստատուս քվոն, կամ Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունը հարատևի: Հարավային Կովկասի և Մոլդովայի հատուկ երկու ներկայացուցիչները պետք է աջակցեն այս հակամարտությունների կողմերին բացահայտել և իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն:
ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի ամենաակտիվ անդամն է և մենք լիովին հավատարիմ ենք դրա կարևոր աշխատանքին:
ԵԱՀԿ-ի ջանքերը՝ շարունակվող և վերականգնվող երկխոսության հարցում ամենակարևորն է, և մենք ողջունում ենք այդ նպատակներն ու գործողությունները, որը կոորդիանցվում է ՄԱԿ-ի կողմից»,-նշել է վերջինս:
«Rwandaun.org» ի փոխանցմամբ էլ, ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցչի տեղակալ Օլիվյե Նդուհունգրեն (Nduhungirehe) ողջունել է ԵԱՀԿ-ի կարևոր դերը, որը նա կատարում է ճգնաժամերը և տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու հարցում:
«Ողջունում ենք հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ռուանդան ակնհայտորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 2013թ հունիս 18-ին արված այն հայտարարությունը, որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայնության և փոխզիջման, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,-նշել է վերջինս:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը