Լեհաստանի դեսպանատունը մարտի 1-ից մուտքի արտոնագիր կտրամադրի Շվեյցարիա մեկնելու համար
Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանատան լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:
Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ