Ասադը եղել է ներքին տեղահանվածների ճամբարում, լսել նրանց հոգսերը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այց է կատարել Դամասկոսից հյուսիս-արևելք գտնվող ներքին տեղահանվածների ճամբար: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Նախագահ Ասադը Ադրայում ստուգել է տեղահանվածների կեցությունը, լսել նրանց հոգսերը և ասել, որ պետությունը շարունակելու է օգնել նրանց այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները»,-հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Ասադը շատ հազվադեպ է հայտնվում հանրության շրջանում և նրա այցերը հիմնականում սահմանափակվում են Դամասկոսում: Նրան վերջին անգամ տեսել էին հունվարին` Դամասկոսի մզկիթում աղոթելիս:
Նշենք, որ Ադրա քաղաքը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ և Դամասկոսի համար որպես դարպաս է ծառայում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ