«Financial Times». Ուկրաինական ճգնաժամը ստիպում է Արևմուտքին ժամանակավորապես թույլ երևալ
«Financial Times» պարբերականն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Ուկրաինան ամերիկյան իշխանության համար փորձություն է» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Շաբաթներ առաջ անգամ եվրոպացիները մեծ ուշադրություն չէին դարձնում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, սակայն հիմա դրանց հետևում է ողջ աշխարհը: Իսկ սա Ռուսական բանակի Ուկրաինա ներխուժման պատճառով է, որն ուղղակիորեն դիտվում որպես ԱՄՆ-ի դեմ ուղիղ մարտահրավեր: Եթե Պուտինը կարողանա դա հաջողությամբ անցկացնել, ապա այլ կառարավարություններ՝ ասենք Չինաստանը և Իրանը կարող են որոշել, որ Միացյալ Նահանգներին չենթարկվելն արդեն այդքան էլ ռիսկային բան չէ:
Սենատոր Ջոն Մաքքեյնը պնդում է, որ Ուկրաինական ճգնաժամը անօգուտ արտաքին քաղաքականության վերջնական արդյունք է, որտեղ ոչ ոք այլևս չի հավատում Ամերիկայի ուժին:
Ուկրաինայի ճգնաժամն առիթ է ստուգելու նոր՝ գլոբալացման դարաշրջանի արտաքին քաղաքականության կանոնները այն ժամանակ, երբ Արևմուտքի մրցակիցները միաժամանակ նաև նրա գլխավոր գործընկերներն են:
Խնդիրն այն է, որ, չնայած արևմտյան ուժերը գիտեն, որ նրանք կարող են վնասել Ռուսաստանին տնտեսապես, նրանք նաև գիտեն, որ նույնպես բազմաթիվ վնասներ կհասցնեն իրենց տնտեսություններին: Արդյո՞ք եվրոպացիները և ամերիկացիները պատրաստ են ընդունել այն:
Ի վերջո, սակայն, գլոբալազիացիան դեռ աշխատում է հօգուտ Արևմուտքի, նույնիսկ քաղաքական առումով: Այն կարող է կրճատվել Արևմուտքին պատժելու, բայց մեծացնել իշխանությունը գրավելու կարողությունը: Ի վերջո, պատիժը, որ ամենամեծ ցավը կպատճառի Պուտինին Ուկրաինան «կորցնելն է»: Սակայն, գրավելով թերակղզին ու սպառնալով արևելյան Ուկրաինային՝ Ռուսաստանն ընդմիշտ իրենից կվանի ուկրաինացի ժողովրդին։ Միևնույն ժամանակ Արևմուտքը ցույց կտա, որ տնտեսական ու քաղաքական առումներով ավելի գրավիչ գործընկեր է, քան Ռուսաստանը։
Նույնիսկ եթե Ուկրաինան ճգնաժամը ստիպում է Արևմուտքին ժամանակավորապես թույլ երևալ, երկարաժամկետ միտումները դեռևս շատ ավելի բարենպաստ են ԱՄՆ -ի և ԵՄ-ի համար, քան Ռուսաստանի»: