ԿԽՄԿ. Ինջիղուլյանի հարցով բանակցությունները շարունակվում են
ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի հարցով բանակցություններն ինտենսիվորեն շարունակվում են, սակայն այս պահին հրապարակման ենթարկա տեղեկատվություն չունենք: Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում են զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով բանակցությունները, տևական ժամանակ է տեղեկատվություն չկա նրա վերաբերյալ, ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նրա խոսքերով, եթե նույնիսկ մամուլում Ինջիղուլյանի թեմայով որևէ բան չի շրջանառվում, դա դեռ չի նշանակում, որ ԿԽՄԿ-ն այդ ուղղությամբ չի աշխատում:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, նախնական տեղեկություններով, մոլորության արդյունքում, Արցախի ուղղությամբ հատել էր շփման գիծը ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Միջադեպը գրանցվել էր 2013 թվականի օգոստոսի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց