Հասարակություն 18:37 12/03/2014

Երևանի կենտրոնի բեռնաթափումը իրականությո՞ւն, թե՞ իմիտացիա

 Երևան քաղաքի զարգացման տարեկան կամ հեռանկարային բոլոր ծրագրերը միտված են կայուն և համաչափ զարգացող քաղաք ունենալուն: Այն ենթադրում է զարգացում՝ սկսած քաղաքաշինությունից մինչև զբոսաշրջություն, առևտրաարդյունաբերությունից մինչև տրանսպորտ:

Կենտրոնանաք տրանսպորտի խնդիրների վրա: Շատ է խոսվում կենտրոնի բեռնաթափման մասին, ինչպես նաև իրականացվում են տարատեսակ ծրագրեր: 2011թ. ՀՀ կառավարությունը որոշեց Երևանի մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները` Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը։ 

Բեռնաթափմանն ուղղված գործողություն էր նաև նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումն առ այն, որ մարզային փոխադրամիջոցները պետք է փոխեն իրենց կայանման վայրերը՝ հիմնականում կենտրոնանալով քաղաքի ծայրամասերում գտնվող ավտոկայաններում: Թե ինչպես իրականացվեց այդ ծրագիրը, քննարկման այլ թեմա է: Հատուկ առավոտյան ժամերին համատարած խցանումներից ազատվելու համար սահմանվեցին տարբեր հաստատություններում աշխատանքային մեկնարկային տարբեր ժամեր, ինչը շոշափելի փոփոխությունը նշմարելի դարձրեց: Սակայն այսօրվա Երևանի կենտրոնի բեռնավորվածության պատճառները շատ են: Կարող ենք թվարկել. օրինակ` բարձրահարկերի կառուցումը, բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծումը, ինչպես նաև ճանապարհային ցանցի դիսֆունկցիան, տրանսպորտային միջոցների աննախադեպ աճը, դրա կենտրոնացումը, ճանապարհների ծանրաբեռնվածության աճը, շարժման միջին արագությունների անկումը և այլն:

Ըստ վիճակագրության, պետությանն ու հանրությանը զգալի վնաս պատճառող տրանսպորտի տեսակ է ավտոմեքենան, որի պատահարների և զոհերի ընդհանուր թիվն անհամեմատ գերազանցում է տրանսպորտի մյուս տեսակների պատահարների և զոհերի թվին: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետությունում շահագործվող մոտ 483 հազար միավոր ավտոտրանսպորտային միջոցների ավելի քան 50%-ը մայրաքաղաքում է, չհաշված, մուտք ու ելք անող և մարզերում գրանցված մեքենաները:

Այսօր, ի դեպ, քաղաքային բնակչության ավոտոմոբիլիզացման միտումը ամբողջ աշխարհում է խնդիր, սակայն դրա կարգավորման միջոցները տարբեր վայրերում տարբեր են ու յուրահատուկ արդյունավետությամբ: Օրինակ` Ավստրալիայում 1000 բնակչի հաշվով մեքենաների քանակը հասնում է 640-ի, Ավստրիայում 630-ի, Բելգիայում, 580-ի, Լեհաստանում` 515-ի, Ֆինլանդիայում` 500-ի, Ֆրանսիայում` 590-ի, Շվեյցարիայում` 600-ի, Շվեդիայում, 514-ի, Ռուսաստանում 233-ի, իսկ Մոսկվայում ավելի շատ` 300-ի: Սակայն եվրոպական քաղաքներում ավտոմեքենաների քանակի ավելացումը չի առաջացնում շղթայական խնդիրներ, քանզի քաղաքում այդ մեքենան օգտագործելն ավելի բարդ է, քան հասարակական տրանսպորտով տեղաշարժվելը:

Շատ քաղաքներում տեղական իշխանություններն այդ խնդիրը լուծել են համալիր մոտեցմամբ, այն է, քաղաքի գոտիավորում տրանսպորտային միջոցների շահագործման տեսանկյունից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ու էլեկտրական տրանսպորտի սպասարկման զարգացում, ինչի հաշվին տրանսպորտով երթևեկելը քաղաքի տարբեր գոտիներում դառնում է ավելի հեշտ ու ֆինանսապես ավելի արդյունավետ, քան սեփական մեքենաներով երթևեկելը:

Տոկիոյում, օրինակ, քաղաքն ունի 8 գոտի, սակայն երթևեկության ծանրաբեռնվածությունը այդպիսով չի լուծվում: Այդ իսկ պատճառով այսօր ավելի շատ շեշտը դրված է հասարակական տրանսպորտով երթևեկելու արդյունավետության վրա, որպեսզի քաղաքացու համար հասարակական տրանսպորտով շրջելը լինի և՛ էժան, և՛ արագ, քան սեփական մեքենայով: Նյու Յորքում բնակչության մոբիլությունը պետական մարմինները որոշել են պահպանել վերգետնյա ճանապարների կառուցման, հասարակական տրանսպորտի սպասարկման զարգացվածության և սեփական մեքենաներով երթևեկելու համար յուրահատուկ վճարներ սահմանելու հաշվին:

Այդպիսի փորձ են կիրառում նաև Սինգապուրում. քաղաքի կենտրոն գնալու համար վճար է սահմանված: Փարիզում փորձում են իրականացնել «կենտրոնն առանց մեքենաների» ծրագիր, ըստ որի, պատմական, մշակութային բնապահպանական գոտիներում ավտոմեքենաներով երթևեկելն արգելվում է:

Քաղաքի տրանսպորտային երթևեկության գոտիավորումը ենթադրում է արագության սահմանափակում, փողոցների երթևեկելի հատվածներում կանգառների արգելում, ավտոկայանատեղիների համար վճարների սահմանում և այլն: Իհարկե, վճարովի ավտոկանգառներ պահելն այդքան էլ տարածված չէ, սակայն այդ մոտեցմամբ, տարբեր հաշվարկներով, մոտավորապես 20%-ով նվազում է մեքենաների հոսքը: Աշխարհի շատ երկրներում հստակ տեղեկատվություն է տրվում երթևեկության իրավիճակի, խցանված վայրերի, դրանց շրջանցման, ինչպես նաև կայանատեղերի վերաբերյալ: Օգտագործվում են վարորդներին տեղեկատվություն տվող տարբեր նշաններ, լուսային ցուցանակներ տեղեկության փոփոխմամբ, հատուկ ռադիոկայաններ ու հեռուստաալիքներ, որոնք տալիս են երթևեկության, խցանումների աշխարհագրության մասին տեղեկություններ: Օգտագործվում է նայև այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս վարորդներին նկարահանել երթևեկությունը, մեքենաների վրա տեղադրել այնպիսի չիպեր, որոնք համապարփակ տեղեկություն են տալիս ճանապարհների ու մեքենայի վերաբերյալ, այս ամենի հետ մեկտեղ մեծ ուշադրություն է դրձվում վարորդական իրավունքների տրամադրման ու ճանապարհային ոստիկանության վերահսկողության զարգացման խնդրին և այլն:

Վերադառնանք Երևան: Եթե Երևանին է բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.4%-ը, շինարարության՝ 54.7%-ը, մանրածախ առևտրի՝ 83.8%-ը, ծառայությունների՝ 86.4%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 85,4%-ը, հյուրանոցային տնտեսության՝ 32.2%-ը, տրանսպորտի ծառայությունների՝ 87.9%-ը,  ապա ակնհայտ է, որ Երևանում առկա է կյանքի ու կենսագործունեության գերկենտրոնացվածություն, ինչը ենթադրում է նաև գործողությունների հագեցվածություն:

Նախ և առաջ պետք է հստակ սահմանել, թե ո՞ր կենտրոնի բեռնաթափման մասին է խոսք գնում`
ա) կենտրոն վարչական շրջանի,
բ) փոքր կենտրոնի… անհասկանալի է:

Երկրորդ` կենտրոնի հագեցվածությունն ու ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար միանգամից մի քանի խնդիր պետք է համալիր լուծում ստանա: Եթե դիտարկում ենք փոքր կենտրոնը մոտավոր պատկերացնելով թե, որ հատվածն է, ապա այդտեղ են կենտրոնացած քաղաքի և հանրապետության վարչական կենտրոնները, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, կրթական հաստատությունները, բուհեր, հանրակրթական դպրոցներ, մշակութային օջախները, տարատեսակ մեծ ու փոքր բիզնես կենտրոններ և այլն, և այլն:

Այս պարագայում միայն տրանսպորտային սպասարկման մակարդակի բարձրացմանն ուղղված գործողությունները, կայանատեղիների վճարովի դարձնելը, ճանապարհների արդիականացումը հնարավոր է չբավականացնի նպատակն ամբողջովին կյանքի կոչելու համար: Նույնիսկ գոյություն ունեն ժամեր, երբ կենտրոնում երթևեկությունը ուղղակի կանգնում է, իսկ խցանումներն իրենց գագաթնակետին են հասնում երթևեկության ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների կամ անսարք մեքենաների առկայության պարագայում:

Մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել. քաղաքի բնակչության շերտավորումը: Կենտրոնում են բնակվում քաղաքային բնակչության հիմնականում ապահովված և ունևոր խավը, ինչպես նաև այդտեղ է գտնվում «էլիտար» նորակառույց շենքերի ճնշող մեծամասնությունը: Իսկ եթե ամեն բնակարանի հաշվով մինիմում հաշվում ենք մեկ մեքենա, ապա կենտրոնը արդեն բեռնավորված է: Այս ամենի հետ չպետք է մոռանալ նաև քաղաքային երթևեկության մշակույթն ու կանոնների պահպանումը, որը հետևողականորեն արհամարվում է:

Արդյո՞ք հնարավոր չէ վերը թվարկված միջազգային պրակտիկան ադապտացնել և կիրառել Երևանում… Անհրաժեշտ է կանոնակարգել ԱՊՊԱ համակարգի գործունեությունը, քանզի այն այսօրվա տեսքով ավելի շատ խանգարում է երթևեկության ընթացքի բարելավմանը: Եթե սահմանվի գոտիավորում իր ենթադրելի բովանդակությամբ և միաժամանակ բարձրացվի հասարակական տրանսպորտի սպասարկման մակարդակը, ապա շուտափույթ կերևա կենտրոնի բեռնաթափման առաջին նշանները: Իսկ ճանապարհային ցանցի այսօրվա վիճակի ու մեքենաների՝ գնալով ավելանալու պարագայում, մեծ է հավանականությունը, որ արդեն կառաջանա վերգետնյա երթևեկություն ունենալու անհրաժեշտություն:

(Շարունակելի)

Հեղինակ` Վահագն Սարոյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}