Շ.Թորոսյանը բացառում է ջավախահայության կողմից սեպարատիստական դրսևորումները
Վերջին շաբաթների զարգացումները տարաբնույթ վերլուծությունների տեղիք տվեցին, որոնց շարքում նաև բարձրաձայնվեց Ջավախքի անունը: Մասնավորապես այն, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունից հետո ջավախահայությունը, ելնելով այն հանգամանքից, որ իր տարածքում հնարավոր է թուրքական զորքեր տեղակայվեն, անկախության պահանջով հանդես կգա: Panorama.am-ի հետ զրույցում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հայտնեց, որ բացառում է հայկական սեպարատիզմը.
«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը գլոբալ խնդիր է, այստեղ ի հայտ է գալու Ռուսաստան-ՆԱՏՕ նոր առճակատման հնարավորությունը և Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների գերլարվածություն է դիտարկվելու: Բայց թուրքական զորքերի ներկայացվածությունը բոլորովին այլ հարթակում է դիտարկվում»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով` լինի դա ՆԱՏՕ, կամ այլ կառույց, անվանում կամ կարգավիճակ կրող երևույթ, դա հայ էթնոսի մոտ, որտեղ էլ նա ապրելիս լինի, ինքնապաշտպանվելու մոլուցք է առաջացնելու` գենետիկորեն է մեր մեջ դրված.
«Վրաստանը, իհարկե, իր խնդիրներն ունի և կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց որևէ պարագայում հայ էթնոսը չի հանդուրժելու թուրքական զորքի գոյություն այնտեղ, որտեղ ինքն է ապրում` անկախ նրանից, թե այդ տարածքը որ երկրի մաս է կազմում»,- նշեց Շիրակ Թորոսյանն ու հավելեց, որ հայկական սեպարատիզմ չի կանխատեսում, ինչպես ոմանք, բայց թուրքական զորքերի ներկայության դեպքում լուրջ ընդվզումն անխուսափելի կլինի:
«Ես դրանում չեմ կասկածում»,- շեշտեց նա:
Նախորդիվ`
Ա.Ստեփանյան. Ջավախահայության իրավունքները չեն ոտնահարվի Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան