«Finanacial Times». «Էրդողան-Գյուլեն հակամարտություն»
«Finanacial Times»-ն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Էրդողան-Գյուլեն հակամարտություն» վերնագրով հոդված տպագրել: Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Թուրքիայում մի շարք պաշտոնյաներ պնդում են, որ գյուլենական շարժումն ավելի քան 30 տարի շարունակ փորձում է երկրի հաստատություններ մտնել և կարծում են, որ իրենց կրթական ենթակառուցվածքնները նրանց այդ հնարվորությունը կընձեռեն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը պնդում է, որ գյուլենականները ստեղծել են «զուգահեռ պետություն»՝ բյուրոկրատիայի շրջանակներում` հետևելով Փենսիլվանիայում բնակվող նրանց առաջնորդ Գյուլենի հրամաններին:
Գյուլենական շարժման հայտնի անդամներն աշխատում են դատախազությունում և լրատվական դաշտում, ովքեր փորձում են քաղաքական շարժառիթներով դատավարություն անցկացնել Էրդողանի կողմնակիցների դեմ: Նրանցից շատերը ներգրավեցին Էրդողանի դեմ կաշառակերության վերաբերյալ սկանդալում, որը սկսվեց անցած տարվա դեկտեմբեր ամսին:
Տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունը համագործակցում էր գյուլենակաների հետ, քանի որ երկուսն էլ սկսել էին ռազմական ուժերի դեմ ընդհանուր պայքարը: Քանի որ նրանց միջև լարվածությունը մեծանում էր Թուրքիայի կառավարությունը սկսեց քանդել գյուլենական շարժման կողմից ղեկավարվող դպրոցները: Այսպիսով սկսվեց նրանց միջև տարանջատումը»:
Պարբերականն անդրադարձել է Էրդողանի և իր որդու, ապա մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների գաղտնալսմանն և հրապարակմանը:
«Սա, կարծես, թրիլլեր լինի, քանի որ թուրքերը ամեն օր հավաքվում են լսելու իրենց քաղաքական գործիչների նոր, մութ բացահայտումները, որոնք անանուն կերպով հայտնվում են YouTube-ում կամ Twitter-ում:
Կառավարությունը սկսել է, ինչպես ժողովուրդն է նշում, երկկողմանի իշխանության պայքար՝ մի կողմ դնելով օրենքի գերակայությունը:
Մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների ու 2015թ. մայիսին Էրդողանի պաշտոնավարման ժամկետը լրանալու նախաշեմին, սա կարելի է անվանել ընդհանուր պայքար:
Վերջնական արդյունքը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Էրդողանը կհրաժարվի նախագահի պաշտոնը ստանձնելուց , ում լիազորությունները նա ձգտում է մեծացնել և նա չորրորդ ժամկետով կընտրվի վարչապետի պաշտոնում, որը, սակայն արգելված է կուսակցության կանոնադրությամբ, բայց ոչ Սահմանադրությամբ կամ օրենքով»,-գրում է «Finanacial Times»-ը: