Եգիպտոսում դատարանի առաջ է կանգնել «Մուսուլման եղբայրների» 682 անդամ
Եգիպտոսում դատարանի առաջ է կանգնել «Մուսուլման եղբայրների» ևս 682 անդամ: Նրանց մեղադրում են նաև սպանությունների մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մեղադրյալ աթոռին է հայտնվել նաև «Մուսուլման եղբայրների» 70-ամյա հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան: Կասկածյալների պաշտպանը պարզաբանել է, որ այս գործը ևս մեկ լուրջ հարված է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» 529 անդամի մահապատժի է դատապարտել: Տապալված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցները մեղադրվում էին 2013 թվականի օգոստոսին անկարգությունների ժամանակ Էլ-Մինյա նահանգի ոստիկանության պետի տեղակալ Մուստաֆա Ալ-Ատտարի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը