«The Washington Post». «Վատ տղան» Վլադիմիր Պուտինն է, ոչ թե Բարաք Օբաման
Արդյո՞ք Օբաման կվերանայի իր գլոբալ ռազմավարությունը: Նման հարցադրմամբ է հանդես եկել «The Washington Post» պարբերականը ծավալուն հրապարակմամբ:
«Ղրիմի գրավումը Օբամայի մեղքով չի եղել, այն ցույց է տալիս, որ աշխարհը, որին այսօր Օբաման դիմակայում է, այն աշխարհը չէ, որը նա ակնկալում էր կառավարել: «Վատ տղան» այստեղ Վլադիմիր Պուտինն է, ոչ թե Բարաք Օբաման, ինչպես նաև վատ տղան Սիրիայում Բաշար ալ Ասադն է»,- գրել է պարբերականը ու հավելել, որ արտաքին քաղաքականության մեջ կրած պարտություններից հետո երկու ուղղի ունի Օբաման:
«Պարտությունը կարող է հանգեցնել պարտվողականության, կամ էլ այն կարող է հանգեցնել կառուցողական վերաիմաստավորման: Ո՞ր ուղղությունը կընտրի ԱՄՆ նախագահ Օբաման արտերկրում ունեցած ձախողումներից հետո»: