ՀԴԿ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հայտարարութուն է տարածել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հայտարարութուն է տարածել, որտեղ նշվում է, որ այն մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլև լրջորեն հարվածում է մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները:
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը
• անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող «բարեփոխումը»,
• իշխանությունների քաղաքականությունը ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բևեռվածությունը և տիրող անվստահության մթնոլորտը,
• անընդունելի և անօրինական է համարում պետական հիմնարկներում և կառույցներում իրականացվող ակնհայտ ճնշումները աշխատակիցների վրա` մինչև ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ,
• անթույլատրելի է համարում նաև ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումները,
• պահանջում է իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը և ՍԴ որոշումը,
• հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը և վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի,
• իր անդամների, համակիրների և իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից աջակցում է «Դեմ եմ» նախաձեռնող խմբի հետևողական և համախմբված պայքարին,
• կոչ է անում Սահմանադրական դատարանին անտեսել առկա ճնշումները և իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն և կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան