Ամերիկացի սենատորը ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանին ահաբեկիչ է անվանել
«ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանը ճանաչվել է որպես ահաբեկիչ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թեդ Քրուզը:
Նշենք, որ օրերս ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Համիդ Աբութալեբին՝ փոխարինելով Մոհամմադ Խազայիին:
Ամերիկացի սենատորը, անդրադառնալով Աբութալեբիի նշանակմանը, մասնավորապես նշել է. «Իրանը Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավման մասնացկին նշանակել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ. Սա շատ զայրացնող հանգամանք է. Այդ անձնավորությունը ահաբեկիչ է ճանաչվել, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նրա մուտքը Նյու Յորք կանխվի»:
Հիշեցնենք, որ1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին: Ամեն տարի նոյեմբերի 4-ը (աբանի 13) Իրանում նշում են Թեհրանում ԱՄՆ դեսպանության գրավման օր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը