Վահան Պողոսյան. Թոքաբորբի ծավալները բանակում նվազել են
Տարվա սկզբին ՀՀ Զինված ուժերում տարածված կայծակնային թոքաբորբ կոչվող հիվանդության ծավալները զգալիորեն նվազել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նման ծավալներով հիվանդության տարածումն իրենց համար անակնկալ համարելով նա նաև նշեց, որ ՀՀ Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովը զբաղվել է նաև հունվար ամսին բանակում տարածված այդ հիվանդության հարցերով, ուսումնասիրել և գնահատել իրավիճակը և խնդրի լուծման ճանապարհներ տվել:
«Այսօր Զինված ուժերում այդ հիվանդության դեպքերն անհամեմատելի քիչ են, քան հունվար-փետրվար ամիսներին էր: Իրավիճակը բավականին հանգիստ է, իսկ բուժման համար սխեմաներ են գծվել: Կարծում եմ, որ այսուհետ այդ ծավալային առումով հիվանդության տարածում այլևս թույլ չենք տա»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև ավելացրեց, որ Առողջապահության ու Պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովը քննարկել է նաև նման հիվանդությունների տարածումը կանխարգելելու ու սկզբնական փուլում ախտորոշելու հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան