Սերժ Սարգսյանը Պառավաքար համայնքում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց սահմանամերձ Պառավաքար համայնքի վերկառուցված մշակույթի տուն:
Երկրի ղեկավարը ծանոթացավ իրականացված վերակառուցման աշխատանքներին:
Նշենք, որ Պառավաքար համայքի մշակույթի տունը կառուցվել է 1987 թ: 2011 թ ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամ է հատկացվել մշակույթի տան վերանորոգման համար: Աշխատանքները ավարտվել 2012 թ հոկտեմբերին:
Նշենք նաև, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը ծանոթացել էր կառուցվող Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին