Քաղաքական 14:23 09/04/2014

Ոչ իշխանական չորս ուժերը հայտարարություն են տարածել

Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» այսօր Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում ասվում է հետևյալը.

«Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1. պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են,

2. հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,

3. օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միևնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանադրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

Ակնհայտ է նաև, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից և միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձևափոխված և իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից
Պահանջում ենք իշխանություններից՝

1. դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները և դրանց հիման վրա դրսևորվող վարքագիծը,

2. ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաև 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,
3. խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում
1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում և փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև,

3. գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին և քաղաքացիական նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում և առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու և քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}