Պուտինը նամակ է գրել եվրոպական երկրների 18 առաջնորդների
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական 18 երկրների առաջնորդներին նամակ է գրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին և այն արդեն հասել է հասցեատերերին: Ավելին` նամակը բավականին լուրջ է ընկալվել: Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ, արտգործնախարարը նշել է, որ առաջնորդները խոստացել են օպերատիվ ուսումնասիրել և պատրաստել արձագանքը:
«Հույս ունենք, որ այն կառուցողական կլինի»,- ընդգծել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան