Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ դատարանը գրանցել է միասեռական ամուսնությունը
Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ իտալակական Գրոսսետո քաղաքի դատարանը գրանցել է միասեռական ամուսնությունը: Այդպիսի որոշում դատարանը կայացրել է երկու հոմոսեքսուալների գործի շրջանակներում. 57-ամյա Ստեֆանո Բուչին և 68-ամյա Ջուզեպպե Չիգիոտին ամուսնացել են Նյու Յորքում 2012 թվականին: Սակայն հայրենիքում` Իտալիայում, նրանց ամուսնությունը չի ճանաչվել: Դրանից հետո ամուսինները որոշել են դիմել դատարան, գրում է Reuters-ը:
Մեկ տարի դատական քաշքշուկներից հետո նրանց հաջողվել է հաղթել դատարանում: Դատարանը վճռել է, որ որևէ իրավական հիմք չկա միասեռականների ամուսնությունը չգրանցելու համար: Սենատոր և ԼԳԲԴ հանրության նախկին ղեկավար Սերխիո Լո Ջուդիչեն դատարանի որոշումը համարել է աննախադեպ: