Հասան Ռոհանիի պաշտոնավարման շրջանում նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են
«Հասան Ռոհանիի պաշտոնավարման շրջանում նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են»,-այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մանսուր Մոազամին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ նախորդ տարվա բյուջեով նախատեսվում էր օրական 1 միլիոն բարել նավթ արտահանել, սակայն նոր կառավարության գործողությունների շնորհիվ արտահանման ցուցանիշը 20 տոկոսով ավելացել է:
Մանսուր Մոազամին հավելել է, որ նոր իրանական տարին (սկսվել է ս.թ. մարտի 21-ին) էներգետիկայի ոլորտի զարգացման համար աննախադեպ տարի է լինելու:
Նախորդող հրապարակում՝
ԻԻՀ նավթի նախարար. Միջազգային արբիտրաժային դատարանում Իրանը կհաղթի Թուրքիային