Վ.Բոստանջյան. Չեմ տեսնում մեկ ուրիշին որպես վարչապետ ավելի լայն հնարավորություններով, քան Հովիկ Աբրահամյանն է
«Այսօր կոալիցիա կա, թե չկա ոչ մի նշանակություն չունի, առկա ներուժի օգտագործումն է կարևոր. Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և դա չօգտագործելը ուղղակի հանցագործություն է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
Նրա համոզմամբ, երկրում առկա է խորը բարոյահոգեբանական ճգնաժամ, որը ձևավորվել է տնտեսության, սոցիալական ճգնաժամի ֆոնին, հասարակության մոտ վստահության դեֆիցիտն է առկա և հենց այդ ճգնաժամից դուրս գալն է առաջնահերթ:
Խոսելով նոր վարչապետի անձից Վ.Բոստանջյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանին ճանաչում է դեռևս 1995 թ-ից և ընդհանուր առմամբ կարող է ասել նրանից դրականը. «Նա աշխատող, խիստ մտածող մարդ է և ունի մեծ հնարավորություններ ուղորդելու գործընթացները դեպի դրական զարգացում»,- նշեց նախկին պատգամավորը:
Նաև հավելեց, որ Հայաստանում այսօր չի տեսնում մեկ ուրիշին որպես վարչապետ ավելի պոտենցիալ հնարավորություններով, քան Հովիկ Աբրահամյանն է:
Հարցին, թե ինչը պետք է վերանայվի տնտեսական զարգացմանն իրական խթան հաղորդելու համար բանախոսը կարծիք հայտնեց, որ ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ ակնհայտ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:
«Միայն այն հանգամանքը, որ նախորդ վեցը տարիների ընթացքում ցանկացած ծրագիր, քայլ, որը պետք է բերեր երկիրն ավելի ցանկալի իրավիճակի տեղի չի ունեցել: Բոլոր խոցելի պահերը, որոնք գոյություն ունեն Հայաստանում, պայմանավորված են եղել հենց այդ քաղաքականությամբ, այնպես որ բնական է, որ տնտեսական քաղաքականությունը պետք է կտրականապես փոխվի»,- ընդգծեց Վ.Բոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան