Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում
«Գրանդ հոլդինգի» ղեկավար, Հայաստանում խոշոր գործարար Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 18:00-20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին տեղեկացնում են «Գրանդ հոլդինգի» մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հրանտ Վարդանյանը մահացել է ապրիլի 19-ի գիշերը, «Նաիրի» բժշկական կենտրոնում սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նա 65 տարեկան էր:
Նախորդիվ՝