Ավստրալիան 20 մլն դոլար կտրամադրի սիրիացի փախստական երեխաներին
Ավստրալիան 20 մլն ԱՄՆ դոլար է տրամադրելու սիրիացի երեխաներին օգնելու համար, ովքեր քաղաքացիական պատերազմի պատճառով լքել են իրենց հայրենիքը: Այս մասին հայտնում է ABC-ն:
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ ֆինանսավորումն ուղղվելու է ՄԱԿ «Ոչ կորուսյալ սերունդ» (No Lost Generation) նախաձեռնությանը, որի անդամները Հորդանանում և Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներում աշխատում են երեխաների հետ:
«2.7 մլն սիրիացի փախստականների մոտ կեսը երեխաներ են, և նրանց մոտ 70 տոկոսը չի հաճախում դպրոց: Երեխաներն ամենից շատ են տուժել կռիվներից: Մի ամբողջ սերունդ ձևավորվում է վախով և բռնությամբ, հաճախ առանց կրթության»,-ասել է Բիշոփը` ավելացնելով, որ այդ գումարը բաժանվելու է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR),ՄԱԿ մանկական հիմնադրամի (UNICEF) և «Փրկենք Ավստրալիայի երեխաներին» (Save the Children Australia) հիմնադրամի միջև:
Ավստրալիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2011 թվականից ի վեր իրենց մոտ 130 մլն ԱՄՆ դոլար հումանիտար օգնություն են տրամադրել սիրիացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին