Հայկազուն Ալվրցյան. Ցեղասպանությունը շարունակվում է հայերի բռնի իսլամացումով (տեսանյութ)
Կարևոր հարց է այսօրվա Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի այլ բնակավայրերում ապրող հայերի վիճակը, որոնց մասին շատ քիչ բան գիտենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:
«Նրանք հիմնականում զանգվածաբար պարտադրված կրոնափոխ են եղել, իսկ ազգության տեսակետից էլ հանդես են գալիս որպես քրդեր, թուրքեր, արաբներ, ինչ-որ տեղ նաև ասորիներ»,-նշեց բանախոսը:
Ըստ նրա` առաջ քաշելով 1915 թվականի ցեղասպանության խնդիրը` մյուս կողմից մոռանում ենք այդ նույն ցեղասպանության շարունակությունը, որն իրականացվում է այսօր:
Մանրամասները` տեսանյութում: