Հայկական կողմը հաղթական նոտայով է դադարեցրել պատերազմը. «Մինվալ.ազ»-ը վերլուծում է Բիշքեկյան արձանագրությունը

«1994թ.-ի մայիսին Ադրբեջանի համար կենսական նշանակություն ուներ կանգնեցնել պատերազմի իր համար ոչ բարենպաստ ընթացքը և ժամանակ շահել, սակայն Բաքվում հասկանում էին, որ Բիշքեկյան արձանագրությունը Ադրբեջանի պարտության ոչ հրապարակային ընդունումն էր, ինչպես նաև Հայաստանի դիրքերի ամրապնդումը և ԼՂՀ ճանաչումը: Ինչ վերաբերում է հայկական կողմին, այն հաղթական նոտայով է դադարեցրել պատերազմը»: Այս մասին ասվում է ադրբեջանական «Մինվալ.ազ» կայքի հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ 1994թ.-ի մայիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ուղղված Բիշքեկյան արձանագրության ստորագրումից արդեն 20 տարի է անցել: Հեղինակները նշում են, որ Ադրբեջանը նոր տարածքների կորստի սպառնալիքի տակ էր, իսկ մարտերը շարունակվում էին նույնիսկ Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ:

Հոդվածի համաձայն` հաշվի առնելով, որ այն ժամանակ Ադրբեջանի բանակը դեռ մարտունակ չէր և սուր ներքին խնդիրների պատճառով թուլացած էր, Ադրբեջանը այլ ելք չուներ: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը իրավիճակը բոլորովին այլ կերպ էր ներկայացնում. իբրև թե Բիշքեկյան արձանագրության ընդունումը բխում էր երկրի շահերից և արվել է խաղաղություն հաստատելու և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար:

Հեղինակը նշում է, որ յուրաքանչյուր երկիր ստորագրել է Բիշքեկյան արձանագրությունը` իր շահերից ելնելով: Մոսկվան, ով չէր ցանկանում կորցնել իր դիքերը Ադրբեջանում, պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե միջազգային խաղաղպահ ուժեր չհայտնվեին երկրում: Իսկ Բիշքեկյան արձանագրությունը պետք է օգներ ռուսական ուժերի հակամարտության գոտի ներխուժելու գործընթացին: Սակայն 1994թ.-ին «Դարի պայմանագիրը» ստորագրելուց հետո խաղի մեջ ակտիվորեն ներգրավվեց նաև Արևմուտքը. Արևմուտքը հայտարարել է, որ ռուսական «կապույտ սաղավարտների» քանակը չի կարող գերազանցել խաղաղապահ ուժերի քանակի կեսին, և այդպիսով մասմաբ խափանել է Մոսկվայի պլանները:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկրի շահերից էր բխում դադարեցնել իր համար ոչ բարենպաստ պատերազմի ընթացքը և ժամանակ շահել, սակայն Բաքվում հասկանում էին, որ Բիշքեքյան արձանագրությունը Ադրբեջանի պարտության ոչ հրապարակային ընդունումն ու Հայաստանի դիրքերի ամրապնդումն էր: Հավանաբար, պատահական չէր, որ Հեյդար Ալիևը մեկնել էր Բրյուսել` դիվանագիտորեն հրաժարվելով Բիշքեկյան արձանագրությունը ստորագրելու որոշման պատասխանատվությունից: Արձանագրության ստորագրմանը չէր մեկնել նաև խոսնակը, իսկ վարչապետը հրապարակայնորեն քննադատել էր Բիշքեկյան խաղաղապահությունը: Բիշքեկ մեկնել էր այն ժամանակվա փոխխոսնակ Ջալիլովը, սակայն նա էլ չէր ստորագրել արձանագրությունը` համարելով այն ԼՂՀ ճանաչման նախադրյալ»,- ասվում է հոդվածում:

«Մինվալ.ազ»-ը գրում է, որ արձանագրության ստորագրման պահին և դրան հաջորդող շրջանում Ռուսաստանը ուժեղացրել էր ճնշումները` փորձելով իր խաղաղապահ ուժերը տեղադրել հակամարտության գոտում և այսպիսով անուղղակիորեն վերադարձնել ռուսական զինված ուժերը Ադբեջան: Ընդդիմության բողոքի ցույցերը օգնել են Ադրբեջանի նախագահին ինչ-որ կերպ փափկացնել այդ ճնշումները. ռուսական զորքերի մուտքը այդ ժամանակահատվածում անհնարին էր դարձել: Իսկ ընդդիմադիր խորհրդարանականները պատրաստ են եղել գնալ խորհրդարանական ճգնաժամի Բիշքեկյան արձանագրությունը խափանելու համար: Ադրբեջանի նախագահի հետ դռնփակ խորհրդատվության ժամանակ մայիսի 12-ին առաջարկվել է նաև կասեցնել խորհրդարանի գործունեությունը և, փոխարենը, նախագահական կառավարման համակարգ ներդնել: Սակայն այդ գաղափարից որոշել են հրաժարվել:

Չնայած անհանգստության և վախի, վերջիվերջո խոսնակ Գուլիևը ստորագրել է արձանագրությունը և սկսել է հավաստիացնել բոլորին, որ շուտով կսկսվի «գրավված ադրբեջանական տարածքների փուլային ազատագրումը», և փախստականները կվերդառնան իրենց տները:

«Պաշտոնապես Բիշքեկյան արձանագրության ստորագրումը ներկայացվել է որպես ղեկավարության հաղթանակ: Հոռետեսները համարում էին, որ ժամանակավոր հանգիստը ի օգուտ հայերի է լինելու: Արդեն 20 տարի է անցել, և հնարավոր է տեսնել, թե ինչպես են տևական և հարաբերական զինադադարից օգտվել կողմերը»,- ասվում է հոդվածում:

«Մինվալ.ազ»-ի վերլուծական ծառայությունը գրում է, որ Ռուսաստանին չի հաջողվել ամենակարևորին հասնել, այն է` իր խաղաղապահ ուժերի հաստատումը հակամարտության գոտում: Սակայն, ի շնորհիվ Բիշքեկյան արձանագրության, նրան հաջողվել է պահպանել իր վերահսկողությունը Ղարաբաղյան հարցի շուրջ և զրոյի հավասարեցնել միջազգային խաղաղապահ առաքելության ջանքերը:

Հայաստանը դադարեցրել է պատերազմը հաղթական նոտայով և ձեռք է բերել տարածքների տեսքով «ավար»: Վերջինիս գործընկերությունը Ռուսաստանի հետ ամրապնդվել է ռուսական ռազմակայանների ամրագրմամբ: Բացի այդ, Բիշքեկյան արձանագրությունը թույլ է տվել Հայաստանին հակամարտությունը տանել բանակցային գործընթաց, որը շարունակվում է մինչ այսօր:

Ինչպես նշվում է հոդվածում, Բիշքեկյան խաղաղապահ առաքելությունը նպաստել է նաև ԼՂՀ կարգավիճակի զարգացմանը. նախագահական, ինչպես նաև խորհրդարանական ընտություններ են ացկացվել ԼՂՀ-ում, մշակվել են պետական ատրիբուտները և այլն:

«Մի խոսքով, հիմք է դրվել Ադրբեջանից անկախանալու գործընթացին»,- ասվում է հոդվածում:

«Ադրբեջանին հաջողվել է շահել ամենակարևորը`ժամանակ: Հենց այդ ձեռքբերումն էր, որ հնարավորություն տվեց տեսնել Արևմուտքի Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի առաջընթացը: Բացի այդ, այն ժամանակ կարևորը այն էր, որ դադարեցվել էր պարտվողական պատերազմը, դադարեցվել էին զոհերի և հողի կորուստները: Բիշքեկը թույլ է տվել Ալիևին ժամանակ հատկացնել ներքաղաքական անկայունությունը հաղթահարելուն (Նշենք երկու «պետական հեղաշրջման» ճնշումը), հաշվի չառնելով պատերազմը, առաջ տանել «Դարի պայմանագիրը», ամրապնդել պետականության հիմքերը, ինչպես նաև հարաբերությունները Արևմուտքի հետ(«Գործընկերություն հանուն խաղաղության», «ԵԱՀԿ», և այլն)»,- ասվում է հոդվածում:

Հեղինակները գտնում են, որ հենց Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բիշքեկյան արձանագրությունը չի ապահովել սպասված դրական զարգացումը:

« Այն հաստատել էր Ադրբեջանի պարտությունը, ինչն էլ հետագայում անընդմեջ զգացվում էր խաղաղ բանակցությունների ընթացքում հայկական կողմի ոչ զիջողունակ վարքագծում»,- գրում է «Մինվալ.ազ»-ը:

Բիշքեկյան արձանագրությունը ստորագրելուց հետո հակամարտությունը սառեցվել է անորոշ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, և սկսվել է բանակցությունների տևական մարաթոնը: Բացի այդ, չնայած միջազգային խաղաղապահ առաքելության և հակամարտող կողմերի բոլոր դիվանագիտական ջանքերին, հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները մինչ այսօր անորոշ են: Իսկ Բիշքեկյան արձանագրությունից հետո խնդրի ռազմական լուծման իրավունքը սպառվել է, նշում է ադրբեջանական կայքը:

Ըստ «Մինվալ.ազ»-ի վերլուծաբանների` հակամատությունը «փակուղի» է մտել հիմնականում «Բիշքեկյան գործընթացի» արդյունքում:

«Դեռ այն ժամանակ պետք էր կանխատեսել, որ այդ գրեթե «պարտվողական զինադադարը» կհանգեցնի իրավիճակի տևական պահպանմանը` հակամարտության օտարմանը և մշտապես զիջելու անհրաժեշտությանը:

Համաձայնագիրը, ըստ էության, նախադրյալներ է ստեղծել ԼՂՀ օրինականացման և պետական ատրիբուտների կառուցման համար: Համաձայնագիրը նվազագույնի է հասցրել հակամարտության «ուժային» լուծման հնարավորությունը, մանյովրելու հնարավորությունները սահմանափակ են. խաղաքարտերը դրված են արտաքին աշխարհի և դիվանագիտության վրա: Մինչ այսօր մենք քաղում ենք Բիշքեկյան արձանագրության դառը պտուղները, որը դադարեցրել է պատերազմը, բայց ոչ մի կերպ չի մոտեցրել մեզ «խաղաղությանը»,- ամփոփում է «Մինվալ.ազ»-ի վերլուծական ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}