Գագիկ Հարությունյան. Հայաստանի Սահմանադրության մեջ մարդու իրավունքները ներառված են ընդհանուր ձևով
«Մենք չենք կարողացել եվրոպական ու միջազգային սահմանադրական զարգացումների այսօրվա տրամաբանությանը համապատասխան հստակեցում մտցնել մարդու իրավունքների հարցում: Մեր Սահմանադրության մեջ մարդու իրավունքները ներառված են հախուռն, ընդհանուր ձևով, թերի լուծումները գործնականում հանգեցնում են իրավունքների ոտնահարման տարաբնույթ դրսևորումների»,- ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
Քննարկման թեման է՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները»:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:
Սահամանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետևյալ հիմնարար սկզբունքը՝ համաձայն որի. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը:
Գ. Հարությունյանի խոսքով, այսօր առաջնահերթ խնդիրն է երաշխավորել, ապահովել այդ իրավունքները, այնուհետև իրավունքերի պաշտպանության երաշխիքներն ամրագրել ու իրացնել: Ըստ նրա, այս առումով Հայաստանի Սահմանադրությունը բարեփոխումների անհրաժեշտություն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը