Դեսպան Անրի Ռենո. Հայաստանը արժանի է դրան
«Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռնել Հայաստանին բացառիկ բանաձևի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակարգով ուղղված է դեպի Եվրոպա: Հայաստանը դրան արժանի է»,- Երևանում ընթացող Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆ. Օլանդը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը՝ անդամակցել ՄՄ-ին, պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը:
Դեսպանի խոսքով, Ֆ. Օլանդի այդ հայտարարությունը ուժեղ ուղերձ է. «Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց՝ հնարավորություն ընձեռել Հայաստանին անդամակցել Եվրամիությանը: Ինչպես ասում էր դը Գոլը, կարևորը լծվել գործին, հետո ձեռնամուխ լինել գործերի իրականացմանը»:
Ռենոն նշեց, որ իրենք չպետք է բավարարվեն միայն իրենց արժեհամակարգը ներկայացնելով, պետք է հաշվի առնեն տարբեր երկրներում գոյություն ունեցող իրողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ