Ահազանգ. խորը էտ է կատարվել, ինչը թուլացնում է ծառերը (Լուսանկար)
Հանրապետական հիվանդանոցի բակում ծառերի խորը էտ է կատարվել: Այս մասին ահազանգում է Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Բուսաբանության ինստիտուտի ավագ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը Երևանի քաղաքապետարանին այս հարցով մեկ անգամ չէ, որ դիմել է:
«Մեռանք իրենց ասելով: Վաղուց աշխարհում նման խորը էտ չի կատարվում: Չգիտենք` ինչպես պայքարենք նրանց դեմ: Կան ծառեր, որ առհասարակ չի կարելի գլխատել: Դա դեռ ոչինչ, չի կարելի թողնել երկու կամ երեք մետր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բուսաբանը:
Մասնագետի խոսքով, հատկապես չէր կարելի նման էտ անել այս ժամանակահատվածում, երբ արդեն գրեթե ամառ է. Էտել կարելի է միայն վաղ գարնանը:
«Էտում են այն ժամանակ, երբ ծառի հյութի շրջանառությունը դեռ չի սկսել, իսկ երբ բույսը արդեն սկսում է ծաղկել, չի կարելի էտել: Հիմա տերևներն ամբողջությամբ բացված են: Դա թուլացնում է ծառերը: Իսկ եթե դա կաղնի է կամ սոսի, առհասարակ չի կարելի խորը էտ անել»,- ասաց նա:
Էլեոնորա Գաբրիելյանը հավելեց, որ ամեն տարի նույն բանը կրկնվում է և դեռ չեն կարողանում պայքարել դրա դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը