Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար կլինի
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կկազմակերպի մի շարք անակնկալներ:
Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, խաղ-մրցույթներ: Օրվա ընթացքում նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ:
Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով