«Huffington Post». «Femen»-ի ակտիվիստուհիներն ազատազրկման են դատապարտվել՝ Էրդողանի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար
«Femen» շարժման երկու ակտիվիստուհիներ հնարավոր է 3 տարվա ազատազրկման դատապարտվեն՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացնում է «Huffington Post» պարբերականը:
Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում նրանք սկանդալային ակցիա էին իրականացրել: Ակտիվիստուհիները մտել էին ընտրատեղամասերից մեկը, որտեղ ընտրելու էր նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք մոտեցել էին հանձնաժողովին և անսպասելի բարձրացել սեղանին՝ հանելով վերնազգեստը։
Ակտիվիստների կրծքին գրված էր եղել «Արգելել Էրդողանին»։
Նրանք մեղավոր են ճանաչել հրապարակային վիրավորական գործողություններ իրականացնելու և ընտրական օրենքը խոչընդոտելու համար։
«Femen» շարժման ակտիվիստուհիները Ֆրանսիայից են՝ 24 և 26-ամյա Սոլյեն Աննի Ասսուանը և Էլվիր Դյուվել Շառլը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները