«Բագրատաշեն» անցման կետի համար կմշակվեն ստանդարտ գործառնական ընթացակարգեր
«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում հունիսի 3-6-ը Երևանում անց է կացվել «Համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (ՍԳԸ) մշակում պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի (ՊՍԱԿ) համար» թեմայով ազգային աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ցամաքային ՊՍԱԿ-ների համար համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (ՍԳԸ) մշակման և կիրառման ոլորտռում ԵՄ առաջավոր փորձը և օժանդակել ՀՀ համապատասխան շահառու գերատեսչություններին ՊՍԱԿ-ի մակարդակով համատեղ ՍԳԸ-ների նախագծի մշակման հարցում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մամուլի ծառայությունը:
«Համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի ներդնումը զգալի առաջընթաց կհանդիսանա ՍՀԿ նպատակների իրագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման ճանապարհին: Ինչպես, հավանական է, տեղյակ եք, ՀՀ նախագահի կողմից վերջերս ստորագրվեց պետական սահմանի անցման կետերում «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի ներդրման հայեցակարգը հաստատող կարգադրություն, և ՍԳԸ-ները էական նշանակություն ունեն այդ սկզբունքի արդյունավետ իրագործման համար, քանի որ դրանց միջոցով է հենց ապահովվում սահմանահատման ընթացակարգերի միասնականացումն ու պարզեցումը ինչպես տնտեսվարողների, այնպես էլ սովորական քաղաքացիների համար»,-ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենակի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը:
Աշխատաժողովը վարել են Լատվիայի պետական սահմանապահ ծառայության վարչական խորհրդի նախագահ Վլադիմիրս Զագուզովսը, մաքսային հարցերով անկախ փորձագետ Ուգիս Լիեպան (Լատվիա) և Լատվիայի սննդի անվտանգության ծառայության փորձագետ Իվետա Շիցե-Տրեդեն, որոնք ներկայացրին ՍԳԸ-ների մշակման վերաբերյալ ԵՄ արդյունավետ փորձը:
«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագիրը իրականացվում է 2013թ. դեկտեմբերից` Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: ԵՄ ֆինանսավորումը ծրագրին կազմում է 3,582,500 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց