Ադրբեջանցիները լքո՞ւմ են գյուղը. ՊՆ-ն հերքում է հայկական բանակի հարձակման մասին լուրերը
Նախիջևանի ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից հարձակման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է:
«Ռեգնում» գործակալության հետ զրույցում Նախիջևանի ինքնավար Հանրապետության Լագադաղ գյուղի վրա հայկական զորքերի հարձակման մասին հայտնել է նաև տեղի բնակիչ Այնուր Սերկերովը:
«Այս պահին մարտ է գնում, գյուղի բնակիչները ստիպված են լքել իրենց տները»,- ասել է ադրբեջանցին:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդհանրապես չկարողացավ մեկնաբանել, թե ինչու է ադրբեջանական կողմը նման տեղեկություններ տարածում:
Հարցին` արդյո՞ք, սա Ադրբեջանի հերթական սադրանքն է տեղեկատվական դաշտում, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Հնարավոր է»:
Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց ու ոչ հաստատեց այն տեղեկությունները, թե օրեր առաջ նույն հատվածում ադրբեջանական դիպուկահարների կողմից արձակված գնդակին ի պատասխան հայ դիրքապահները կրակ են բացել, ու հակառակորդը մինչև հինգ զոհ ունի:
«Հնարավոր է, բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ է: Հաստատող տեղեկություն չունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):
Նախորդող հրապարակումներ`
ՊՆ. Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին