Ճապոնիայի զինված ուժերին թույլ կտրվի մասնակցել երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններին
Ճապոնիայի զինված ուժերին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ թույլ կտրվի մասնակցել երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններին: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ երկրի կառավարությունը արդեն իսկ ընդունել է համապատասխան բանաձև:
Մասնավորապես` զինված ուժերը այսուհետ կարող են «մի շարք պայմաններով ուժ կիրառել արտերկրում, այդ թվում՝ բարեկամական երկրների պաշտպանության համար»:
Ճապոնիայի ներկայիս Սահմանադրությունը պատերազմից հրաժարվելը հռչակում է որպես «ազգի ինքնիշխան իրավունք»:
Բանաձևի ընդունումն ուղեկցվել է բազմահազարանոց ցույցերով:Փորձագետների կարծիքով` սույն օրենքը երկրի ռազմական դոկտրինում ամենալուրջ շրջադարձն է, այն բանից հետո երբ 1954 թ Ճապոնիայում վերաստեղծվեցին զինված ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները