Խնամատար ընտանիք. անցած ճանապարհն ու շարունակականության նշույլները

Հեղինակ` Լիա Խոջոյան

Օրերս ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով հրավիրում է բոլոր ցանկացողներին դիմել խնամատար ընտանիք ծրագրում ընդգրկվելու համար: Նույն այդ հայտարարությունում նշված էր, որ «2008 թվականից ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագրի շրջանակում հանրապետության շուրջ 60 երեխա խնամվել է խնամատար ընտանիքում»: Թիվն այս փոքր-ինչ ուռճացված թվաց, քանի որ գոնե Panorama.am-ը իր հրապարակումներում, հղում անելով նույն նախարարության տվյալներին, ավելի համեստ թիվ է նախկինում նշել: Բայց նախարարությունից հաստատեցին` 2008թ-ից մինչ օրս ծրագրի շրջանակում խնամատար ընտանիքներում խնամվել է շուրջ 60 երեխա:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին` քանի երեխա է այսօր խնամվում խնամատար ընտանիքներում, որքան գումար է խնամատար ընտանիքը ստանալու մեկ երեխայի հաշվարկով և ընդհանրապես ինչ ունենք այդ ոլորտում դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցումով:

Ստացված պատասխանում նշված է, որ ներկայումս Հայաստանում կա 15 խնամատար ընտանիք, որտեղ խնամվում է 17 երեխա և համաձայն ՀՀ կառավարության 2008 թ-ի մայիսի 8-ի N 459-Ն որոշման «Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով: Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով»:

Panorama.am-ի հարցադրմանը` երկար տարիներ պետական բյուջեից խնամատար ընտանիքների թվի ավելացման համար գումար չէր հատկացվում և եթե այժմ հայտարարվում է ծրագրի շարունակականության մասին, ապա որքան գումար է նախատեսվել դրա համար 2014թ-ի պետբյուջեով նախարարությունից մեզ այդպես էլ չեն պատասխանել: Ավելի ստույգ` թվեր գերադասել են չհնչեցնել: Փոխարենը նշել են, որ «ՀՀ կառավարության կողմից վերոնշյալ որոշման ընդունումից հետո խնամատար ընտանիքին տրամադրվող գումարը համապատասխանեցվել է ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափին»:

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին` որքա՞ն գումար է ստանալու խնամատար ընտանիքը այսուհետ, նախարարությունից տեղեկանում ենք, որ 2014թ-ի հուլիսի 1-ից խնամատար ընտանիքում խնամվող մեկ երեխայի խնամքի համար տրամադրվում է 62.440 ՀՀ դրամ, իսկ խնամատար ծնողին, որպես վարձատրություն` 66.136 ՀՀ դրամ. ընդամենը` 128.576 ՀՀ դրամ.

«Նշված գումարը համապատասխանում է 2014թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափին»,- նշված է հարցման պատասխանում:

Տեղեկանում ենք նաև, որ պետական բյուջեով նախատեսվում է 25 երեխայի խնամքի կազմակերպում խնամատար ընտանիքում, բացի այս` հնարավորություն կա ևս ութ երեխայի խնամքը կազմակերպել խնամատար ընտանիքում: Ներկայում հանրապետության մանկատներում խնամվում է շուրջ 730 երեխա, այդ թվում շուրջ 540 երեխա ունի առողջության հետ կապված խնդիրներ. «Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շնորհիվ (բեռնաթափում) մանկատներում խնամվող առողջության հետ կապված խնդիրներ չունեցող երեխաները հիմնականում վերադառնում են կենսաբանական ընտանիք կամ, հիմք ընդունելով երեխաների լավագույն շահերը և այն հանգամանքը, որ երեխաներին ընտանիքներում տեղավորելու ամենանախապատվելի ձևը որդեգրումն է, հանձնվում են որդեգրման:

Հաշվի առնելով մասնագիտացված մանկատներում երեխաների թվի ավելացման միտումները, առաջարկ է արվել նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` իրազեկման միջոցով աջակցել ընտանիքներում երեխաների տեղավորման աշխատանքներին, քանի որ արդյունավետ իրազեկման աշխատանքներ իրականացնելու դեպքում կարող ենք մանկատներում խնամվող, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին տեղավորել խնամատար ընտանիքներում: Նախարարության հետևողականության շնորհիվ 2013 թ-ին 2 խնամատար ընտանիք խնամակալության է վերցրել առողջական խնդիրներ ունեցող երկու երեխայի»,- տեղեկացնում են մեզ նախարարությունից:

Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ օրս քանի երեխա է խնամատար ընտանիքից վերադարձել խնամքի կենտրոն` չհարմարվելով ընտանիքին կամ այլ խնդիրների պատճառով նշվում է, որ փորձնական ծրագրի շրջանակներում ՀՕՖ-ի կողմից ընտրված ընտանիքներից երկու երեխա վերադարձել է խնամքի կենտրոն և մանկատուն` խնամատար ընտանիքում չհարմարվելու պատճառով:

Նախորդող հրապարակում`

Վերջապես պետությունը որոշեց ավելացնել խնամատար ընտանիքների թիվը 

Նախարարը կարևորում է երեխային ընտանիք վերադարձնելը, բայց խնամատար ընտանիքների թիվը մնում է անփոփոխ

ՄԻՊ վերլուծություն. «2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել, առկա է որոշակի լճացում»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:21
Կործանվում է այն ժողովուրդը, ում իշխանությունը չունի պատասխանատվության զգացում․ Սուրեն Պետրոսյան
«Լրագրողն ինձ հարց ուղղեց,թե իշխանությունները մեզ  մեղադրում են, որ անբովանդակ ենք, չունենք օրակարգ և բովանդակություն, հետևաբար, մենք...
Աղբյուր` Panorama.am
20:59
Որքան բիրտ են գործում ոստիկանները, այդքան գնալով հաղթանակի օրն են ցույց տալիս․ Սերգեյ Հարությունյան
Այս պահին բոլոր բերման ենթարկվածներն ազատության մեջ են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:41
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:31
Թուրքիան 619 տ հումանիտար օգնություն կուղարկի Աֆղանստան
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության» (AFAD) կոորդինացմամբ հավաքված հումանիտար բեռներն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել
Singapore Airlines-ի ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}