Գազմանովը, Կոբզոնը և Վալերիան Լատվիայի սև ցուցակում են հայտնվել
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի որոշմամբ ռուս երեք մշակութային գործիչներ` Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Ալլա Պեռֆիլովան, ով հայտնի է Վալերիա բեմական անվամբ, հայտնվել են այդ երկրի սև ցուցակում: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նշված երեք աստղերը պետք է ելույթ ունենային «Նովայա վոլնա» հայտնի երգի մրցույթում:
Լատվիայի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով:
«Նրանք մարդիկ են, ովքեր ներկայացնում են մշակույթի ոլորտը, և Լատվիայում նրանք լայնորեն հայտնի անձինք են», - հայտարարել է Ռինկևիչը:
Նաև ասել է, որ եթե այդ անձինք արդեն իսկ գտնվում են Լատվիայում, ապա իրենք պետք է անմիջապես լքեն Լատվիայի տարածքը: «
Ձերբակալություններ կամ ոստիկանության մասնակցությամբ շոուներ չեն լինի», -խոստացել է Լատվիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: