LifeNews-ը 100 հազար դոլար կվճարի կործանված Boeing-ի մասին տեղեկության համար
LifeNews-ն իր կայքում խոստացել է 100 հազար դոլար պարգև ցանկացած այն տեղեկության դիմաց, որը կօգնի մալազիյական Boeing-ի ընկնելու իրական պատճառները բացահայտել: Հեռուստաալիքը պատրաստ է այդ գումարը վճարել «Украэроруха» օդային երթևեկության կարգավորման կենտրոնի ավիադիպտեչերին:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ` Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է ավիադիսպետչերներին շփվել որևէ մեկի հետ, բացի այս, վերջիններս պարտավոր են հայտնել ծառայությանը, եթե նրանց հետ ինչ-որ մեկը փորձի կապի մեջ մտնել: Դիսպետչերներին զգուշացրել են, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են ներկայանալ տարբեր կերպ, օրինակ որպես լրագրող, այդ իսկ պատճառով ընդհանրապես ոչ մեկի հետ խոսել չի կարելի:
Բացի այս, LifeNews-ը նաև հայտարարել է, որ սկսում է սեփական հետաքննությունը: