Դոնեցկում պատանդ են վերցրել «Russia Today» և «Anna-news»-ի լրագրողների
Այսօր Դոնեցկում ուկրաինացի ուժայինները պատանդ են վերցրել Anna-news լրատվական գործակալության օպերատորին և բրիտանացի լրագրող Գրեմ Ֆիլիպսին, ով համագործակցում է Russia Today հեռուստաընկերության հետ: Ավելի վաղ RT ներկայացուցիչները հայտնել էին, որ լույս 23-ի գիշերը Ֆիլիպսը մեկնել է Դոնեցկի օդանավակայանի տարածք, սակայն այդ պահից սկսած նրա հետ կապ չի եղել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Anna-news-ի Վադիմ անունով օպերատորը ևս մի խումբ լրագրողների հետ ուղևորվել է Դոնեցկի օդանավակայանի տարածք, վերջին անգամ նա կապի մեջ է մտել նախօրեին երեկոյան:
«Օպերատոր Վադիմի հետ միասին պատանդ են վերցվել ևս երեք լրագրողներ, նրանց թվում նաև Գրեմ Ֆիլիպսը` RT արտահաստիքային լրագրողը»,- գրում է աղբյուրը: