Վաշինգտոնն ընդունել է, որ չգիտի, թե որ կողմն է պատասխանատու Boeing-ի կործանման համար
ԱՄՆ-ն մինչ այս պահը չգիտի, թե որ կողմն է բաց թողել ճակատագրական հրթիռը, որը կործանել է մալազիյական Boeing-ը Ուկրաինայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ն այդուհանդերձ ողբերգության համար պատասխանատվությունը շարունակում է բարդել Ռուսաստանի վրա: Մինչդեռ տեղեկություններ ու փաստեր, որոնք կարող են հաստատել կամ հերքել ամերիկյան կողմի այդ համոզվածությունը Վաշինգտոնը մինչ այս պահը չի հրապարակել:
Հարֆի խոսքով` ամերիկյան հետախուզության այդ տվյալները կհրապարակվեն ըստ անհրաժեշտության: