Ճապոնիայում հնարավոր է ռոբոտների օլիմպիական խաղեր անցկացվեն
2020 թվականին Տոկիոյի Օլիմպիադայում հնարավոր է անցկացվի նաև ռոբոտների մրցույթ: Ըստ «ռբկ. ռու»-ի ( rbc.ru)` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատմել է, որ մարզիկները, հյուրերը և հանդիստեսը զարմանալու առիթ կունենան: Նա ցանկանում է, որ մարդկանց կողքին իրենց ուժով, արագությամբ և ճարպկությամբ մրցեն նաև ռոբոտները. այլ կերպ ասած՝ անցկացնել ռոբոտների օլիմպիական խաղեր:
Ըստ աղվյուրի, Ճապոնիայի վարչապետը մեծ հույսեր է կապում խելացի մեքենաների հետ: Նա հույս ունի, որ ռոբոտների արտադրությունը հինգ տարում կավելանա ավելի քան երեք անգամ:
Աղբյուրը նշում է, որ ռոբոտների մրցույթ անցկացնելու նախաձեռնությունը նոր չէ. օրինակ Անգլիայում ամեն տարի անց է կացվում RoboWorld Cup, որին մասնակցում են հարյուրավոր ծրագրավորղներ ամբողջ աշխարհից՝ ֆոտբոլ, բասկետբոլ, վազք և ծանրամարտ մարզաձևերից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան