Մեծ Բրիտանիայում միասեռական կանանց համար սերմնահեղուկի բանկ կստեղծեն
Մեծ Բրիտանիայի Աառողջապահության ազգային ծառայությունը մտադիր է երկրում առաջին անգամ ստեղծել սերմանհեղուկի բանկ միասեռականների համար: «Լենտա.ռու»-ն փոխանցում է, որ ծրագիրն իրականացվելու է պետբյուջեի միջոցներով:
Բանկի բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին: Առանց հայր երեխա ունենալը կարժենա մոտ 500 դոլար, այսինք ավելի էժան, քան մասնավոր կլինիկաներում: Կանանց կտրվի ընտրել իրենց երեխայի կենսաբանական հորը՝ հաշվի առնելով ռասային պատկանելությունը, հասակը, հոբին, մասնագիտությունն ու այլ գործոններ: