Մոսկվայում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:
Օգոստոսի 16-ին, այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի մասնակցությունը ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ